Մենք մասնագիտացած ենք ջրամատակարարման և ջրահեռացման արտաքին ցանցերի շինարարության ոլորտում։ Իրականացնում ենք ցանկացած բարդության նախագծեր՝ սկսած փոքր բնակելի տարածքների ցանցերից մինչև խոշոր ենթակառուցվածքներ։

Մենք առաջարկում ենք ջրագծերի և կոյուղագծերի արտաքին ցանցերի կառուցման և վերակառուցման ծառայություններ։ Նախագծումից մինչև ցանցի ամբողջական կառուցում՝ բարձրակարգ նյութերով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Յուրաքանչյուր նախագիծ իրականացվում է հաշվարկներին և շինարարական նորմերի համապատասխան։






Կառուցում ենք ձեր ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, անձրևատարերի և անձրևընդունիչների արտաքին ցանցերը։
Մշակում ենք ձեր նախագիծը, կատարում նախահաշվարկ՝ ապահովելով ճիշտ պլանավորում և ծախսերի օպտիմալացում։
Վերակառուցում ենք ձեր ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, անձրևատարերի և անձրևընդունիչների արտաքին ցանցերը։
«Ակվալին Շին»-ը ձեզ տրամադրում է ամբողջական լուծումներ՝ սկսած նախագծային աշխատանքներից մինչև կառուցման, վերակառուցման և վերջնական հանձնման փուլ։ Մեր մոտեցումները, տեխնոլոգիական լուծումները և որակի վերահսկողության խիստ մեթոդները թույլ են տալիս ապահովել վստահելի ենթակառուցվածքներ՝ յուրաքանչյուր նախագծի համար։
«ԱԿՎԱԼԻՆ ՇԻՆ»-ի թիմը ցուցաբերեց բարձր պրոֆեսիոնալիզմ։ Մեր բարդ կոյուղագծի նախագիծն իրականացրեցին ժամանակին և ըստ բոլոր պահանջների։ Շնորհակալություն հուսալի աշխատանքի համար։
«Ջրագծի կառուցման աշխատանքներից շատ գոհ եմ։ Ամեն ինչ արվեց մանրակրկիտ և ճշգրիտ, առանց ավելորդ խնդիրների։ Բարեխիղճ աշխատանքի լավագույն օրինակ է։
«Հրաշալի մասնագետներ են։ Հակահրդեհային հիդրանտների տեղադրման աշխատանքներն արվեցին շատ արագ և որակյալ։ Խորհուրդ եմ տալիս։
Մշտական մոնիթորինգ ենք իրականացնում աշխատանքի յուրաքանչյուր փուլում։ Մենք երաշխավորում ենք նախագծի համապատասխանությունը շինարարական նորմերին։
Օգտագործում ենք միայն սերտիֆիկացված և նորագույն սարքավորումներ ու նյութեր։ Մեր կողմից առաջարկվող լուծումները կդիմակայեն ժամանակի մարտահրավերներին։
Նախագծերը հանձնվում ենք հստակ սահմանված ժամանակացույցով, որի արդյունքում դուք կխուսափեք չնախատեսված ուշացումներից և ավելորդ անհարմարություններից։
Ճշգրտությունն ու որակը մեզ համար առաջնահերթություն է։
Մեր ամենակարևոր ցուցանիշը ձեր վստահությունն է։
Յուրաքանչյուրը ավարտված նախագիծ մեր հաղթանակն է։

Ժամկետները կախված են նախագծի բարդությունից, երկարությունից և տարածքի առանձնահատկություններից։ Կանխատեսումները տրամադրվում են նախագծի ուսումնասիրությունից հետո։
Յուրաքանչյուր ավարտված աշխատանքին տալիս ենք գրավոր երաշխիք՝ համապատասխան տևողությամբ (օրինակ՝ 1–5 տարի ըստ ծառայության տեսակի) և սպասարկում՝ երաշխիքային ցիկլում։
Մենք աշխատում ենք միայն որակյալ և սերտիֆիկացված նյութերով, հետևում ենք շինարարական բոլոր նորմերին և իրականացնում ենք մշտական հսկողություն յուրաքանչյուր փուլում։
Ծախսերի հաշվարկ ստանալու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ զանգահարելով կայքում նշված հեռախոսահամարներով կամ լրացնելով հետադարձ կապի ձևը։ Մեր մասնագետը կուսումնասիրի ձեր նախագիծը և հնարավորինս սեղմ ժամկետներում կտրամադրի մանրամասն գնառաջարկ։
Կարող եք կապնվել մեզ հետ կայքում նշված հեռախոսահամարներով կամ հայտ լրացնել կապի էջից։ Մեր մասնագետը կուսումնասիրի ձեր խնդիրը և կկազմի անհատական առաջարկ։