Մենք մասնագիտացած ենք ջրամատակարարման և ջրահեռացման արտաքին ցանցերի շինարարության ոլորտում։ Իրականացնում ենք ցանկացած բարդության նախագծեր՝ սկսած փոքր բնակելի տարածքների ցանցերից մինչև խոշոր ենթակառուցվածքներ։
Կառուցում և վերակառուցում ենք արտաքին ջրամատակարարման համակարգեր (ջրագծեր) ՝ օգտագործելով նորագույն խողովակներ և տեխնոլոգիաներ։ Ապահովում ենք մաքուր, անվտանգ և անխափան ջրամատակարարում՝ առանց արտահոսքերի ռիսկի։
«Ակվալին Շին»-ը ձեզ տրամադրում է ամբողջական լուծումներ՝ սկսած նախագծային աշխատանքներից մինչև կառուցման, վերակառուցման և վերջնական հանձնման փուլ։ Մեր մոտեցումները, տեխնոլոգիական լուծումները և որակի վերահսկողության խիստ մեթոդները թույլ են տալիս ապահովել վստահելի ենթակառուցվածքներ՝ յուրաքանչյուր նախագծի համար։
Ճշգրտությունն ու որակը մեզ համար առաջնահերթություն է։
Մեր ամենակարևոր ցուցանիշը ձեր վստահությունն է։
Յուրաքանչյուրը ավարտված նախագիծ մեր հաղթանակն է։
Մշտական մոնիթորինգ ենք իրականացնում աշխատանքի յուրաքանչյուր փուլում։ Մենք երաշխավորում ենք նախագծի համապատասխանությունը շինարարական նորմերին։
Օգտագործում ենք միայն սերտիֆիկացված և նորագույն սարքավորումներ ու նյութեր։ Մեր կողմից առաջարկվող լուծումները կդիմակայեն ժամանակի մարտահրավերներին։
Նախագծերը հանձնվում ենք հստակ սահմանված ժամանակացույցով, որի արդյունքում դուք կխուսափեք չնախատեսված ուշացումներից և ավելորդ անհարմարություններից։